Մրցավարը դադարեցրել է մենամարտը երրորդ ռաունդում և տեխնիկական նոկաուտով հաղթանակ գրանցել՝ հօգուտ սևամորթ ամերիկացու։

Հայազգի մարտիկ, միջին քաշային կարգում հանդես եկող Էդմեն Շահբազյանը կրել է իր կարիերայի առաջին պարտությունը։ armeniasputnik.am-ի փոխանցմամբհաղորդում է Championat.com-ը, UFC Fight Night-ի շրջանակում նա պարտվել  է ամերիկացի Դերեկ Բրանսոնին։

 

Լաս Վեգասում կայացած խառը մենամարտերի գլխավոր մրցափուլում հանդիպել են 36-ամյա Բրանսոնն ու 22-ամյա Շահբազյանը։ 3-րդ ռաունդում մեր հայրենակիցը տեխնիկական նոկաուտով պարտվել  է մրցակցին։ Սա Բրանսոնի ММА կարիերայի 22-րդ հաղթանակն է. նա ունի 7 պարտություն։ Մինչդեռ մեր հայրենակից Էդմեն Շահբազյանն առաջին անգամն էր պարտվում, նրա հաշվին կան գրանցված 11 հաղթանակներ։



 

953