Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր Ակեքսանդր Լապշինը՝ նշելով, որ Իսրայելի կրոնական գործիչները պետք է դատապարտեն հանրահավաքի տեղի ընտրությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալիև, ձեռքերդ հեռու եկեղեցուց» վերտառությամբ գրառման մեջ նշել Լապշինն Իսրայելի հայ համայնքին խորհուրդ է տվել դիմել երկրի ոստիկանություն՝ հայկական եկեղեցու առջև հանրահավաքի անցկացումն արգելելու խնդրանքով ի խուսափում կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնության բռնկումից։ Լապշինն Իսրայելի հայ համայնքին նաև խորհուրդ է տվել բարոյապես պատրաստ լինել եկեղեցու նկատմամբ վանդալիզմի դրսևորումներից։

 

«Երբ ցույցի անցկացման վայր է ընտրվել ոչ թե քաղաքի կենտրոնը, ոչ թե ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, դա սադրանքի ուղիղ ճանապարհ է։ Ստացվում է, որ դավանանքով բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ  կգան հանրահավաքի հայկական տաճարի մոտ, որի պաշտպանության համար դուրս կգան քրիստոնյաները»,- նշել է Լապշինը։

 

1558