«Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտան կարծում է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կավարտի կարիերան «Բարսելոնայում»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը 2021 թվականին նախատեսում է արգենտինացի հարձակվողին առաջարկել 4-ամյա պայմանագիր՝ տարեկան 65 միլիոն դոլար աշխատավարձով:

«Պետք է իրատես լինել․ դա ուտոպիա է: Բոլորն էլ ցանկանում են նրան ընդգրկել իրենց կազմում: Բայց արհամարհական կլիներ այդպիսի երևակայությունները սնուցելը: Մեսսին հիանալի խաղացող է և նա խաղում է «Բարսելոնայի» կազմում: Մենք պետք է վերադառնանք իրականություն:

«Բարսելոնան» նրա համար կատարյալ միջավայր է: Այնտեղ էլ նա կավարտի իր կարիերան», – Մարոտայի խոսքերն է մեջբերում  Sky Sport Italia- ն.  տեղեկությունը փոխանցում է armsport.am-ը:

 

 

1089