Հայտնաբերվել է ռուսաստանցի հայտնի բլոգերի կնոջ դիակը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Երեկ երեկոյան, ժ․21։30 սահմաններում, երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ դին։
Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
«Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մահվան պատճառները, հանգամանքները։ Դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։
Ի դեպ, Ռոմանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է կնոջ մահվան մասին. «Այլևս Յանան չկա։ Նա չկարողացավ ապրել առանց դստեր...»։
15 Սեպտեմբեր, 2023 15:23
2489
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
25 Հուլիս, 2026 20:41
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
20 Հուլիս, 2026 15:19
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ԱՆ-ին՝ ներկայացնելով helpcourt.am-ի գործունեության վերաբերյալ մտահոգությունները
18 Հուլիս, 2026 12:17