Գեղարքունիքի մարզի Գանձակ (նախկինում՝ Բատիկյան) համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հրաչիկ Ասատրյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փաստով։

ՀՀ  ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ  Ասատրյանը 2006թ-ի հունվարից 2018թ-ի սեպտեմբեր, 12 տարի շարունակ, 14 անձանց կեղծիքներով գրանցել է դպրոցում լաբորանտների, բանվորների, պահակների և այլ պաշտոններում։ Տվյալ անձինք աշխատանքի չեն հաճախել, տնօրենն էլ գրպանել  է նրանց բոլորի աշխատավարձերը՝ ամեն տարի կազմելով կեղծ փաստաթղթեր, ինչի  հետևանքով նա բյուջեից հափշտակել է մոտ 115 միլիոն դրամ։

 

ԱԱԾ-ն բացահայտել է նաև, որ Ասատրյանը  2008թ-ի փետրվարին, նախնական համաձայնության գալով իր խնամու՝ Գանձակ համայնքի նախկին ղեկավարի հետ, կեղծ փաստաթղթերի միջոցով սեփականաշնորհել  է շուրջ 1,4 մլն արժեք ունեցող հողամաս։

 

 

 

Ասատրյանի դեմ հարուցվել են քրեական գործեր, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացում՝ պաշտոնեական դիրքի չարաշահումով, առանձնապես խոշոր չափերի), 314-րդ հոդվածի  1-ին մասի (պաշտոնեական կեղծիք),  178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1 և 2-րդ կետի (խարդախություն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումով, առանձնապես խոշոր չափերի), 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով։

 

Ասատրյանը դադարել է պաշտոնավարել հեղափոխությունից հետո՝ 2018-ի սեպտեմբերից։ Նրան փոխարինում է Անուշ  Բարսեղյանը։



 

2359