Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    10°
    Home » Լուրեր » ՇՊՏ-ն արձագանքել է «անհիմն շահարկումներին»

    ՇՊՏ-ն արձագանքել է «անհիմն շահարկումներին»

    ՇՊՏ-ն արձագանքել է «անհիմն շահարկումներին»
    Փետրվար 13, 2018 13:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Շիրակի պետական համալսարանի (ՇՊՏ) գիտական խորհուրդը հանդես է եկել համալսարանին վերաբերող լուրերի վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես հայտնում են ՇՊՏ-ի մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ ասված է.

    «Վերջին շրջանում Շիրակի պետական համալսարանին վերաբերող անհիմն շահարկումները ցավալիորեն դարձել են համապետական քննարկման խնդիրներ:

    Համալսարանի գիտական խորհուրդը, առաջնորդվելով մտավորականներին հարիր ողջախոհությամբ, հինգ ամիսների ընթացքում կուտակված լռությունը փարատելով և հաշվի առնելով բուհում պարբերաբար կատարվող անակնկալ ստուգումները, անթաքույց հայտարարում է, որ մենք մեր համակազմով լծված ենք իրավաչափ ու բնականոն աշխատանքի:

    Վեր մնալով սադրանքներից՝ բուհի գիտական խորհուրդը հայտարարում է, որ համալսարանն այսօր գնում է զարգացման ճանապարհով և այս հարցերով մտահոգ ցանկացած մեկին հրավիրում՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին:

    ՇՊՀ գիտական խորհուրդ»:

    Նշենք, որ Շիրակի պետական համալսարանի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը հացադուլ էր հայտարարել:  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառել է Հովհաննես Խորիկյանը: Նա հայտնել է, որ ի պատասխան նշված համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կամայականությունների՝ հայտարարում է անժամկետ հացադուլ:

    Հովհաննես Խորիկյանը մասնավորապես գրել է.«ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված 2017 թվականի սեպտեմբերի 25-ի մեր բաց նամակից հետո ռեկտոր Սահակ Մինասյանը շարունակում է իր ինքնագործունեությունը` բուհը հասցնելով կատարյալ աղետի»:

    Նման թեմաներ

    scroll to top