Գլխավոր Լուրեր Շրի Լանկայի պայթյունների թիվն ավելացել է երկուսով. 1 օրում՝ 8 պայթյուն, 190...

Շրի Լանկայի պայթյունների թիվն ավելացել է երկուսով. 1 օրում՝ 8 պայթյուն, 190 զոհ

4
0

Շրի-Լանկայում որոտացե է եւս 2 պայթյուն, ինչի արդյունքում առավոտից որոտացած պայթյունների թիվն արդեն հասել է 8-ի:

Կառավարությունը երկրում պարետային ժամ է հայտարարել՝ բնակիչներին տալով 3 ժամ՝ բոլոր հասարակական նշանակության կառույցներից դուրս գալու եւ իրենց տներում փակվելու համար: Փակվել են ուսումնական հաստատությունները, դադարեցվել են Զատկի տոնակատարությունները, իսկ ապրիլի 22-ն ու 23-ը պետականորեն ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել:

Լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունների հետեւանքով առավոտից հայտնի է 190 զոհի մասին, վիրավորների թիվը գրեթե 400-ի է հասնում:

Աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ արձագանքել են պայթյուններին՝ դատապարտելով դրանք: Հայտնի է, որ պայթյուններից 3-ը հաստատվել են որպես ահաբեկչություն: