Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել

    Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել

    Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
    Ապրիլ 25, 2019 10:27 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Հինգշաբթի առավոտյան Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից մոտ 40 կմ արեւելք Պուգոդա շրջանում նոր պայթյուն է որոտացել. հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցչին:

    Առայժմ տեղեկություններ չկան հնարավոր զոհվածների եւ տուժածների մասին: Իրավապահ մարմինները կատարում են տեղի ունեցածի հետաքննություն:

    Շրի Լանկայում Զատկի կիրակի տեղի էր ունեցել պայթյունների շարք, առաջին վեց պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մերձքաղաքային բնակելի համալիրում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ահաբեկչություններն իրագործել են մահապարտ ահաբեկիչները: Մայրաքաղաքում երկուշաբթի նոր պայթյուն էր որոտացել եկեղեցու մոտ, որտեղ կիրակի պայթյուն էր տեղի ունեցել: Վերջին տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով զոհվել է 321 մարդ, տուժել է 520-ից ավելին:

    Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն իր մասնակցության ոչ մի ապացույց չի ներկայացրել:

    Այսօրվա դրությամբ ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով ձերբակալվածների թիվն անցնում է 100-ից: Քննության վարկածով՝ այս հարձակումների իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է:


    Նման թեմաներ

    scroll to top