Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձավ Կապանի պոչամբարների հոսքերին

    Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձավ Կապանի պոչամբարների հոսքերին

    Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձավ Կապանի պոչամբարների հոսքերին
    Հունիս 12, 2019 12:24 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԱԺ-ում քննարկումների ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան անդրադարձավ Կապանում պոչամբարներից մեկից դեպի մոտակա գետ հոսող թափոնախառն հոսքերի թեմային։

    Գրիգորյանն ասաց, որ այդ հանքի շահագործումով նախկինում զբաղված ընկերությունը պայմանագրով պարտավորություն չունի ռեկուլտիվացնել այդ պոչամբարը, հետևաբար այդ ծրագիրը պետք է իրականացնի պետությունը։ Մյուս կողմից՝ հանքը շահագործողի կողմից դեպոզիտ վճարված միջոցները բավարար չեն այդ աշխատանքները կատարելու համար։

    Նախարարը նշեց, որ պետք է օրենսդրական աշխատանքներ իրականացնել նման իրավիճակի առաջ այլևս չկանգներլու համար։

    Ինչ վերաբերում է ներկայում առկա նման իրավիճակներին, նախարարը ասաց, որ մտադիր են դիմել դոնոր կազմակերպություններին՝ խնդիրները լուծելու համար։

    Հիշեցնենք, որ անձրևային օրերին Կապանում գտնվող պոչամբարներից մեկից հանքային մնացորդները հոսում էին փողոցներով ու լցվում գետը, ինչը տեսանկարահանել են բնապահպանները։


    Նման թեմաներ

    scroll to top