Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » Շտապօգնության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է

    Շտապօգնության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է

    Շտապօգնության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է
    Հուլիս 12, 2018 18:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վերջին օրերին Հայաստանում առկա բարձր ջերմաստիճանով պայմանավորված շտապ բժշկական օգնություն ծառայության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

    «Եթե սովորական օրերին ստանում էինք մոտ 650 զանգ, ապա այս շոգ եղանակով պայմանավորված կանչերի թիվն ավելացել է, այժմ մինչև 730 կանչ ենք ստանում: Ավելացել է հիվանդանոցներ տեղափոխոխելու թիվը: Եթե նախկինում կանչերի մոտ 18-20 տոկոսի դեպքում էր լինում հիվանդանոցի տեղափոխում, ապա հիմա՝ 22 տոկոս »,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

    Կանչերը պայմանավորված են սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններով, բարձր ջերմությամբ, աղեստամոքսային խնդիրներով: Թագուհի Ստեփանյանը նշեց, որ կանչերը վերաբերում են և՛ մեծահասկաներին, և՛ երեխաներին:

    Նման թեմաներ

    scroll to top