Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    32°
    Home » Լուրեր » Շուրջ 10000 դպրոցական պայուսակներ՝ մանկապարտեզներն ավարտող երեխաներին

    Շուրջ 10000 դպրոցական պայուսակներ՝ մանկապարտեզներն ավարտող երեխաներին

    Շուրջ 10000 դպրոցական պայուսակներ՝ մանկապարտեզներն ավարտող երեխաներին
    Հունիս 13, 2018 12:22 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձան, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասական բոլոր երեխաները ստանում են պայուսակներ և գրենական պիտույքներ: Շուրջ 10000 պայուսակներ՝ համալրված 18 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով, արդեն իսկ դասավորվել ու փոխանցվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժիններին: Սույն առաքելությունն, ի դեպ, արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ:

    Հավելենք նաև, որ մի քանի օրից երեխաներն արդեն կստանան իրենց դպրոցական առաջին նվերները՝ մանկապարտեզներում կազմակերպվող ավարտական հանդեսների ժամանակ:

    Նման թեմաներ

    scroll to top