Ուրբաթ , 20 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    16°
    Home » Լուրեր » Շուտով Հայաստանում հանդես կգա Գրիգորի Լեպսը

    Շուտով Հայաստանում հանդես կգա Գրիգորի Լեպսը

    Շուտով Հայաստանում հանդես կգա Գրիգորի Լեպսը
    Փետրվար 12, 2018 19:54 Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

    Շուտով, Հայաստանում հանդես կգա Ռուսաստանի Դաշնությունում ամենաճանաչված ու հեղինակավոր երգիչ Գրիգորի Լեպսն իր` «Ինչու՞ ես այդքան լուրջ» համերգային ծրագրով, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ 2018 թվականի փետրվարի 24-ին: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ այս համերգը կմնա հայ ժողովրդի պատմության մեջ իր մասշտաբով և սարքավորումների որակական մակարդակով` նման տեխնիկա Հայաստանում, դեռևս, գոյություն չունի: Արդի ժամանակների ամենասպասված ու մասշտաբային համերգը Հայաստանում հագեցած կլինի Մոսկվայից բերված հատուկ սարքավորումներով: Թվերը տպավորիչ են` բեմահարթակի չափերը կազմում են` 40x22x20 մետր, իսկ 70 տոննա կշիռ ունեցող ձայնային և հատուկ Էֆեկտների սարքավորումները Հայաստան կբերվեն առանձին ինքնաթիռով 2018 թվականի փետերվարի 22-ին: Եվ, ամենակարևորը` նոր ձևաչափով նոր ծրագիրն է: Հատուկ համերգի համար կտեղադրվեն LED հսկայական էկրաններ, օրիգինալ լուսադիոդային լուսարձակներ և մոնիտորներ, բեմական բազմապիսի լուսավորություն և սարքավորումներ: Համերգի տեսողական բաղադրիչը խոստանում է դառնալ անմոռանալի: Մենեջմենթի կազմակերպիչները Հայաստան կժամանեն համերգից 5 օր առաջ, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ կապամոնտաժվի 15.02.2018 թ. և կտրանսֆորմացվի/ կձևավափոխվի/ հատուկ տվյալ համերգի պահանջների համաձայն: Անձամբ Լեպսն իր անձնակազմով կժամանի փետերվարի 23-ին: Նրա համար դա համերգ է և ոչ մի արտասովոր բան: Մինչ դեռ հայ հանդիսատեսի համար այն կդառնա իսկական հայտնություն: Հողը կդղրդա, ամպրոպը կգոռա, կայծակը կփայլատակի և այդ տարրերքի աղմկի մեջ, Լեպսն ու նրա երաժիշտները կնվիրեն Ձեզ տիեզերք, Ձեր լավագույն օրը: Եթե դուք պատրաստ եք դեմ առ դեմ հանդիպել յուրօրինակ և շատ որակյալ ռուսական երաժշտությանը, որում ամփոփված են` և՛ ռոքը, և՛ շանսոնը, և՛ փոփը, և՛ բլույզը` ապա առանց վարանելու գնացեք, այդ համերգը հնարավոր չէ բացթողնել:Առաջիկա ելույթը խոստանում է լինել շատ թեժ: 2017-ին, շռնդալից համերգային շրջագայությունից հետո, Լեպսը դարձավ ելույթների բացարձակ ռեկորդակիրը` ունենալով միանգամից հինգ համերգ Մոսկվայում` լեփ-լեցուն դահլիճներում, ներկայացնելով «Ինչու՞ ես այդքան լուրջ» նոր ալբոմը, դառնալով` «Առաջին ալիքի» ժողովրդական քվեարկության արդյունքում` երկրում ամենաճանաչված արտիստը: Համերգը` նման աննախադեպ ձևաչափով, կանցկացվի առաջին անգամ` ստեղծելով բացառիկ հնարավորություն լսել Լեպսի երգերը հետաքրքիր, անսպասելի, համարձակ, բայց անդավաճան հիթային մեկնաբանությամբ: Անպայման բեմահարդակ բազմիցս կբարձրանա հոբելյառը: Գրիգորի Լեպսը կկատարի իր գլախավոր թրեքերը ավանդական հնչողությամբ, տրամադրությամբ և խառնվածքով` ռոմանտիկ, հզոր ու տպավորիչ: Համերգը, իրավմամբ, կարելի է անվանել 2018-ի ամենասպասված երաժշտական իրադարձություններից մեկը: Համերգի կազմակերպիչներն են` «COLIBRI ENTERTINMENT» և «Մորգան ընկերությունը»:

    Նման թեմաներ

    scroll to top