Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Շուտով կտեսնեք, թե ինչքան մարզիչներ լիցենզիայից կզրկվեն

    Շուտով կտեսնեք, թե ինչքան մարզիչներ լիցենզիայից կզրկվեն

    Շուտով կտեսնեք, թե ինչքան մարզիչներ լիցենզիայից կզրկվեն
    Հունվար 12, 2018 15:01 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Արգենտինայից ֆուտբոլի մարզիչներ են հրավիրվել Հայաստան, ովքեր կմարզեն մեր պատանի ֆուտբոլիստներին: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը. «Նրանց հետ բանակցել ենք և սպասում ենք, ամսի 20-ից հետո կլինեն Հայաստանում, եթե ինչ-որ սենսացիոն բան չլինի: Նրանք գալիս են 6 հոգով և աշխատելու են պատանեկան բոլոր թիմերի հետ: Այն մարզչի գլխավորությամբ, որ գալիս են Հայաստան, նա փորձառու մարզիչ է և ժամանակին ղեկավարել է Արգենտինայի 19 տարեկանների հավաքականը, որը մասնակցել է աշխարհի առաջնությանը: Լսելով նրա առաջարկները, ծրագրերը, և ինքն էլ լսելով իմ պահանջները` հստակ խնդիր է դրվել հայկական ֆուտբոլի, հայ ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ վիճակը բարձրացնել»:

    Ռուբեն Հայրապետյանի կարծիքով՝ արգենտինացի մարզիչները մեծ դեր կխաղան հայկական ֆուտբոլում և մեծ օգուտ կտան. «Վերջապես մեր մարզիչները կհասկանան, որ մեր հույսը չենք դնելու իրենց վրա, մենք տարիներ շարունակ կրթում ենք, իսկ նրանք զբաղվել են ինչ-որ բաներով: Մեր մարզչական դպրոցը շատ վատ վիճակում է, և մեր այսքան տարվա աշխատանքներն իզուր են անցնում, չնայած այնպես չէ, որ լավ մարզիչներ չկան, 2-3-ը կան, բայց դա բավարար չէ»:

    Հայրապետյանը նաև հավելեց, որ նոր տարում կսկսվի նոր գործընթաց՝ մարզիչների լիցենզիայի հետկանչման գործընթաց. «Այս տարի արդեն շուտով կտեսնեք, թե ինչքան մարզիչ է լիցենզիայից զրկվելու»:

    Նման թեմաներ

    scroll to top