Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն է բացվել

    Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն է բացվել

    Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն է բացվել
    Նոյեմբեր 29, 2018 22:30 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Շվեդիայի խորհրդարանում՝ նոյեմբերի 27-ին «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» վերնագրով ցուցադրություն է բացվել:

    ժամանակավոր ցուցադրությունը պատրաստվել էր դեռևս 2011 թ. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից, այնուհետև տրամադրվել էր Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությանը:

    Ռիկսդագում բացված ցուցադրությունը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, ինչպես նաև Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին: Ցուցադրության բացմանը ներկա էին խորհրդարանականներ, դեսպաններ, Ստոկհոլմում հավատարմագրված դիվանագետներ, ինչպես նաև շվեդական հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

    Ցուցադրությունը կգործի մինչև ս. թ. դեկտեմբերի 20-ը:


    Նման թեմաներ

    scroll to top