Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Արցախ » Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը՝ Բաքվում հիստերիայի պատճառ

    Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը՝ Բաքվում հիստերիայի պատճառ

    Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը՝ Բաքվում հիստերիայի պատճառ
    Փետրվար 7, 2018 13:30 Արցախ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Երևանում արված հայտարարությունը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում:

    Haqqin.az-ի հետ զրույցում երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Դոմինիկ դը Բյումանը վնասում է ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:

    Հաջիևի խոսքով՝  Դոմինիկ դը Բյումանի ելույթը կարելի է համարել խտրարարություն և աջակցություն ռասիզմին:

    «2012-ին Դոմինիկ դը Բյումանն ապօրինի այցելել էր ԼՂ՝ այդկերպ խախտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ օրենքները: Այդ այցով և այդ հայտարարությամբ նա փորձում է արդարացնել ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի ագրեսիան»,- ասել է Հաջիևը:

    Ավելի վաղ հաղորդել էինք, որ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պատկերացնում է բանակցությունների ճանապարհով՝ հիմնված ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաների և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:

    Նման թեմաներ

    scroll to top