Գլխավոր Լուրեր Սիմֆերոպոլի օդանավակայանն անակնկալներ Է պատրաստում Այվազովսկու անունով կոչվելուց հետո

Սիմֆերոպոլի օդանավակայանն անակնկալներ Է պատրաստում Այվազովսկու անունով կոչվելուց հետո

3
0

Մոտ ժամանակներս տեղի կունենա Սիմֆերոպոլի օդանավակայանին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը շնորհելու հանդիսավոր արարողությունը, ուղեւորներին անակնկալներ են սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 31-ին երկրի 44 օդանավակայանների շնորհել Է նշանավոր գործիչների անուններ, համապատասխան հրամանագիրը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: «Օդանավակայանին Այվազովսկու անունը շնորհելուն նվիրված հանդիսավոր արարողությունն այնտեղ կկայանա մոտ ժամանակներս: Արարողությանը կներկայացվեն նաեւ այն նոր բաղադրիչների նախագծերը, որոնք մոտ ապագայում կհայտնվեն օդակայանի տարածքում եւ այցելուներին կծանոթացնեն նկարչի անձին ու նրա ստեղծագործությանը: Հատուկ անակնկալներ են սպասում նաեւ օդանավակայանից մեկնող ուղեւորներին»,-հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում: