Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » editorial » Սիմոն Մարտիրոսյանը ֆանտաստիկ ռեկորդով դարձավ աշխարհի չեմպիոն

    Սիմոն Մարտիրոսյանը ֆանտաստիկ ռեկորդով դարձավ աշխարհի չեմպիոն

    Սիմոն Մարտիրոսյանը ֆանտաստիկ ռեկորդով դարձավ աշխարհի չեմպիոն
    Նոյեմբեր 9, 2018 18:32 editorial, Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն:

    Երևան Տոնավաճառ

    Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք է գրանցել` սահմանելով աշխարհի նոր ռեկորդ, երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանն արդեն չեմպիոնի կարգավիճակում հրել է 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով:

    Հիշեցնենք` հայ ծանրորդն արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 195 կգ:

    Երրորդ մոտեցմամբ 21-ամյա ծանրորդը բարձրացրել էր 197 կգ ծանրաձող, սակայն մրցավարները չէին հաշվել նրա այդ մոտեցումն ու չգրանցել աշխարհի նոր ռեկորդ:

    Հիշեցնենք` Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի առաջնության, ինչպես նաև Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնության չեմպիոն:


    scroll to top