Գլխավոր Լուրեր Սինանյանն ամերիկյան կապերը կմոբիլիզացնի ի շահ Հայաստանի

Սինանյանն ամերիկյան կապերը կմոբիլիզացնի ի շահ Հայաստանի

2
0

Եթե Հայաստանում հետհեղափոխական ոգևորությունը մի քիչ խամրել է, այնտեղ չի էլ խամրել, բայց իրենք սպասում են: Մասիսում լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Սինանյանի խոսքով՝ ունեն ռազմավարական ծրագիր, ու առաջին քայլը լինելու է Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը։

«Որովհետև այն ամենամեծն է, այն աշխարհագրականորեն ամենասփռվածն է, հոգեբանորեն ու ֆիզիկապես ամենաշատ կապն ունի Հայաստանի հետ։ Ճիշտ, լավ աշխատանքի դեպքում իրենք ոչ միայն ամենամեծ պոտենցիալն են կազմում Հայաստանի համար, այլ նաև շատ այլ դիվիդենդներ կարող է Հայաստանը ստանալ, մենք էլ կարող ենք իրենց օգնել շատ հարցերում»,- նշեց նա։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասաց, որ Ամերիկայում մեծ կապեր ունի ու դրանք բոլորը մոբիլիզացնելու է ի շահ Հայաստանի։

«31 տարուց ավելի բնակվել եմ այնտեղ, 20 տարի հասարակական գործով եմ զբաղվել, 7 տարի քաղաքական ընտրված պաշտոնյա եմ եղել, մեծ կապեր ունեմ ու դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի»,- նշեց Զարեհ Սինանյանը։