Գլխավոր Լուրեր Սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները. Փաշինյան

Սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները. Փաշինյան

0
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է գրառում է կատարել՝ ուշացումով շնորհավորելով կապանցիներին քաղաքի տոնի առթիվ։

«Մեկնաբանություններում տեսա, որ նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել ու չեմ շնորհավորել:

Հանդիսավոր կերպով խոստանում եմ հաջորդ տարի Կապանի օրը անցկացնել կապանցիների հետ (սա չի նշանակում, թե այս ընթացքում Կապան չեմ այցելելու)։

Մինչ այդ, սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները: Մինչ հանդիպում»,- գրել է նա։