Չորեքշաբթի , 20 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Sunny
26°
Home » Լուրեր » Սիրիայի հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 330 հազարը

Սիրիայի հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 330 հազարը

Հուլիս 17, 2017 10:48 Լուրեր, Միջազգային A+ / A-

gty_syria_children_14_jc_160912

Մարդու իրավունքների հարցերով Սիրիական դիտորդական խորհրդի տվյալներով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 330 հազար մարդ, այդ թվում՝ շուրջ 100 հազար խաղաղ բնակիչ և ավելի քան 18 հազար երեխա: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Լոնդոնում տեղակայված կազմակերպությունը հայտնել է, որ 2011-2017 թվականի հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում Սիրիայում զոհվել է ընդհանուր առմամբ 331.765 մարդ:

Զինված հակամարտության հետևանքով զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա կողմնակիցներին ենթարկվող 116.774 զինծառայող, ինչպես նաև 57 հազար ապստամբ, այդ թվում՝ սիրիական ընդդիմության և «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորումների դաշինքի անդամներ:

Բացի այդ, սպանվել է 58 հազար ջիհադիստ, հիմնականում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կամ «Ալ Քաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումների աջակիցներ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top