Գլխավոր Լուրեր Սիրիայում հայ սակրավորները հունիսի 8-25-ը 1650 քմ տարածք են ականազերծել

Սիրիայում հայ սակրավորները հունիսի 8-25-ը 1650 քմ տարածք են ականազերծել

3
0

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչեւ հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության եւ մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել:

Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնից հայտնում են, որ հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապեւտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու,  ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 8 քաղաքացի, մանկաբույժը զննել եւ համապատասխան բուժում է նշանակել 22 երեխայի։