Գլխավոր Լուրեր Սիրիայում հայկական հումանիտար խումբը հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ

Սիրիայում հայկական հումանիտար խումբը հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ

1
0

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը նախատեսված պլանի համաձայն շարունակում է իր գործունեությունը: Հալեպում ՀՀ հյուպատոսարանում ապրիլի 2-ին տեղի է ունեցել հանդիպում Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) Հալեպի տարածաշրջանային ղեկավար Մոհամեդ Ջեսի հետ, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը:

Ինչպես տեղեկացնում են Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից, հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում հումանիտար առաքելություն իրականցանող հայ մասնագետների և UN OCHA տարածաշրջանային գործողությունների հետագա քայլերը, ինչպես նաև Հալեպի հայ համայնքի հետ համագործակցության հարցը:

Այս կառույցի հետ գործակցությունը չափազանց կարևոր է հումանիտար առաքելության համար: Սակրավորային խումբն ապրիլի 2-ին անցկացրել է «Ականորսիչ սարքի տեխնիկական բնութագրի, ականազերծման տեղամասի նշագրման անհրաժեշտությունը և նշանակությունը» թեմայով պարապմունք:

Բժշկական անձնակազմն իր գործունեությունն է ծավալում Հալեպի տարբեր հիվանդանոցներում, իրականացնում են հետազոտություններ, կատարում են վիրահատություններ: Մեկ բժիշկ ընդգրկվել է հումանիտար ականազերծում կատարող խմբի կազմում՝ սակրավորների բուժապահովումը, ինչպես նաև առաջին բուժօգնության դասընթացները կազմակերպելու նպատակով: