Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սիրիայում քարկոծելով սպանել են հայ կնոջ. ermenihaber.am

    Սիրիայում քարկոծելով սպանել են հայ կնոջ. ermenihaber.am

    Սիրիայում քարկոծելով սպանել են հայ կնոջ. ermenihaber.am
    Հուլիս 17, 2019 19:07 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

    Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։

    «Դիահերձման արդյունքում պարզ դարձավ, որ կնոջը 9 ժամ շարունակ տանջանքների են ենթարկել։ Իսկ հետո Թուրքիայի կողմից աջակցություն ստացող այդ գազանները Սյուզանին քարկոծելով սպանել են»,- նշել է Աբբասը:

    Արաբագետ Արմեն Պետրոսյանը ևս հաստատել է տեղեկության իսկությունը՝ ներկայացնելով որոշ պարզաբանումներ: Ըստ փորձագետի՝ «Սյուզան Դեր Կարկուրի մահվան լուրը տարածվել է դեռևս հուլիսի 12-ին։  Նա բնակվում էր Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր բնակավայրին հարակից երբեմնի հայաբնակ ալ-Յաքուբե գյուղաքաղաքում:

    Մարմասաները՝ սկաբնաղբյուր կայքում


    Նման թեմաներ

    scroll to top