Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Սիրտս տխուր է. Ջիվան Գասպարյանն իր հոբելյանը չի նշում Շառլ Ազնավուրի մահով պայմանավորված

    Սիրտս տխուր է. Ջիվան Գասպարյանն իր հոբելյանը չի նշում Շառլ Ազնավուրի մահով պայմանավորված

    Սիրտս տխուր է. Ջիվան Գասպարյանն իր հոբելյանը չի նշում Շառլ Ազնավուրի մահով պայմանավորված
    Հոկտեմբեր 12, 2018 14:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հոկտեմբերի 12-ին դարձավ 90 տարեկան: Վաղ առավոտից հանրաճանաչ երաժիշտը շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր երկրներից, սակայն, ինչպես ինքն է ասում, բացարձակ տրամադրված չէ տարեդարձը տոնելու:

    «Մեծանուն մարդ, իսկական ընկեր ու բարեկամ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կորուստն ինձ համար ծանր էր: Հետևաբար` ես տրամադրված չեմ և չեմ կարող իմ տարեդարձը տոնել: Սիրտս տխուր է… Շառլ Ազնավուրի հետ մենք պայմանավորվել էինք, որ նա Ֆրանկոֆոնիայի օրերին գալու էր Հայաստան, միասին նշելու ենք իմ 90-ամյակը, միասին ձայնագրություններ պետք է անեինք, բայց չստացվեց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Ջիվան Գասպարյանը:

    Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Ջիվան Գասպարյանը նշեց, որ նոյեմբերի 26-ին Երևանում կանցկացվի համերգ, որն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

    «Ես չեմ ուզում դրսից մարդիկ հրավիրվեն, ցանկանում եմ, որ բեմում լինեն ազգությամբ հայ իմ ընկերները: Բեմում կլինեմ ես, իմ սաները, երաժշտական ոլորտի իմ ընկերները: Այդ երեկոն նվիրված կլինի ինձ: Կհնչեն իմ գրված, ինչպես նաև ժողովրդական երգեր: Ի դեպ, ես Գյումրիին նվիրված երգ եմ գրել, որը նույնպես այդ երեկո կհնչի»,-ասաց Ջիվան Գասպարյանը:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

    Նման թեմաներ

    scroll to top