Երգչուհի Սիրուշոն հայկական շոու բիզնեսի այն քիչ ներկայացուցիչներից է, որոնք կարող են հպարտանալ հոլիվուդյան հայտնիների հետ շփմամբ: Վերջերս նա ընկերացել է Spice Girls-ի նախկին անդամ, հայ ոճաբան Գարի Մադաթյանի ընտրյալ Մել Բիի հետ: Սիրուշոյի վերջին հրապարակումից էլ կարելի է հասկանալ, որ Մել Բին հայերեն սովորելու ցանկություն ունի:
«Իսկ հիմա Spice Girls-ի բոլոր սիրահարների համար: Մել Բի՛, դու էներգիայի աղբյուր ես ու պայծառ հոգի ունես: Կարոտում եմ քեզ: Գիրքդ ճանապարհին է»,- գրել է նա:
Ինստագրամի «story» բաժնում Սիրուշոն հրապարակել է հայերենի ինքնուսուցման գրքի շարժական լուսանկարը: Գիրքն ուղարկել է Մել Բիին: