Գլխավոր Լուրեր Սիս համայնքի ավտոճանապարհի շինաշխատանքների մեկնարկը շուտով կտրվի

Սիս համայնքի ավտոճանապարհի շինաշխատանքների մեկնարկը շուտով կտրվի

1
0

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե որ փուլում են Սիս գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները:

«Մրցույթն ավարտված է, և աշխատանքների մեկնարկը շուտով կտրվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Պապիկյանը՝ ավելացնելով, որ աշխատանքների մեկնարկին անձամբ է այցելելու է Սիս:

Ավելի վաղ վարչապետը Սիս գյուղի երեխաներին խոստացել էր վերանորոգել տեղի ավտոճանապարհը: