Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    17°
    Home » Լուրեր » Սիսիանի 19-ամյա բնակիչը ցած է նետվել պատշգամբից

    Սիսիանի 19-ամյա բնակիչը ցած է նետվել պատշգամբից

    Սիսիանի 19-ամյա բնակիչը ցած է նետվել պատշգամբից
    Հունվար 2, 2018 15:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սյունիքի մարզում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հունվարի 2-ին Սիսիանի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Սիսիանի բաժին եւ հայտնել, որ ժամը 08։40-ի սահմաններում Սիսիանի Իսրայել Օրի փողոցի թիվ 3 շենքի բակից ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց են տեղափոխել մի տղայի։

    Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ վիրավորը նշված շենքի 19-ամյա բնակիչ Լ.Հ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն գործելու նպատակով 5-րդ հարկի իրենց տան պատշգամբից ցած է նետվել։

    Փաստի առիթով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնոմ նյութեր են նախապատրաստվում։

    Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե՞ դժբախտ պատահար, պարզ կլինի նախաքննության ընթացքում։

    Նման թեմաներ

    scroll to top