Գլխավոր Լուրեր Սիսիանում ձնահյուսի տակ մնացած 23-ամյա զինծառայողին գտել են մահացած. մանրամասներ

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած 23-ամյա զինծառայողին գտել են մահացած. մանրամասներ

7
0

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող 23-ամյա Հայկ Սամվելի Քարամյանին մահացած են գտել:

Տեղեկատվությունն Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց Սյունիքի մարզի Թանահատ համայնքի ղեկավար Արսեն Օհանյանը:

«Երեկոյան իջնելուց ձյան տակ ա մնացել, ձյունը փլվել, եկել 5 հոգուն տարել ա, 4-ին գտել են, Հայկն ավելի խորն ա էղել, մի էրկու ժամ առաջ նոր են գտել»,- նշեց Օհանյանը:

Նա նաև հավելեց, որ ամբողջ գիշեր զինվորականներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Հայկ Քարամյանը Թանահատից էր, ապրում էր ընտանիքի՝ հոր, մոր և երկու քույրերի հետ: Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ նորմալ պայմաններում էր ընտանիքն ապրում. «Էրեխեքը, որ մեծացել էին, աշխատում էին, արդեն լավ էին»: