Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողներից մեկին դեռ չեն գտել

    Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողներից մեկին դեռ չեն գտել

    Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողներից մեկին դեռ չեն գտել
    Դեկտեմբեր 6, 2018 13:39 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սիսիանում դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից երեքին հաջողվել է գտնել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ  ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

    «Զինծառայողները մնացել էին ձնահյուսի տակ, նրանց բոլորին հաջողվել է գտնել, բացի մեկից: Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում: Նրանք ձնայուսի տակ էին մնացել մարտական հերթափոխի անցկացման ընթացքում»,- ասաց Հովհաննիսյանը:

    Նա նշեց, որ հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:


    scroll to top