Գլխավոր Լուրեր Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել. նախնական տվյալով՝ կա մեկ զոհ

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել. նախնական տվյալով՝ կա մեկ զոհ

10
0

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Սրբուհի Գրիգորյանը: «Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են։ Նախնական տվյալներով, պայթուցիկ է կապած եղել անասնագոմի դռանը… Մնացածը՝ իրավապահներից»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրում է սիսիանցի պատգամավորը:

Նա, ի պատասխան բազմաթիվ հարցերի, գրել է նաև, որ պայթյունը եղել է թիվ 1 դպրոցի դիմաց: