Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » ժամանց » Սկանդալ ադրբեջանական TV–ում. հայերի երգի պատճառով «հարձակվել» են ադրբեջանցի երգչի վրա

    Սկանդալ ադրբեջանական TV–ում. հայերի երգի պատճառով «հարձակվել» են ադրբեջանցի երգչի վրա

    Հուլիս 10, 2018 18:41 ժամանց, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Ադրբեջանական հասարակությունը տարակուսել է. պետական հեռուստաընկերության եթերում հայ կատարողների երգ է հնչել։ Տեսանյութում դիտեք, թե հաղորդման հյուրերն ինչպես են պարում այդ երգի տակ։

    Ադրբեջանական N-Brothers հայտնի երաժշտական խմբի առաջին մենակատարներից մեկը` Բրիլիանտ Դադաշևայի զարմիկ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ջամիլը, հայտնվել է սկանդալի կիզակետում։

    Հայտնի հաղորդման ժամանակ ադրբեջանցին երգել է «Քո հետքերով» ստեղծագործությունը, որը կատարում են Թուրքմենստանի էստրադայի հայազգի աստղ Կակաջան Ռեջեփովը (առավել հայտնի է Ka-Re մականունով) և հայ երգիչ Սարո Վարդանյանը։

    АRB հեռուստաալիքով հեռարձակվող Səhər-səhər առավոտյան զվարճալի շոուի ժամանակ Ջամիլը երգել է այդ ստեղծագործությունը, իսկ շոուի մասնակիցներն էլ ուրախ պարել են։

    Հաղորդումից հետո Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացել. երաժշտության սիրահարներն իսկույն հասկացել են, որ եթերում հնչել է Ka-Re-ի և Սարոյի երգը։ Նրանք զայրացած հայտարարել են, որ սա բանագողություն է։

    Ստորև ներկայացնում ենք երգի բնօրինակը։

    Աղբյուրը՝  armeniasputnik.am

    Նման թեմաներ

    scroll to top