Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » editorial » Երևանում 1-ին դասարանի տղայի ձեռքերը սկոտչով կապել են, ծեծել ու կտրել թարթիչները

Երևանում 1-ին դասարանի տղայի ձեռքերը սկոտչով կապել են, ծեծել ու կտրել թարթիչները

Նոյեմբեր 13, 2017 16:42 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

timthumb (3)

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հունաստանի և Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում է դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեն նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը, գրում է SHAMSHYAN.com-ը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրը, ով նաև պատրաստվում է դիմել Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, ասում էր. «Երեխայիս նկատմամբ նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում իր դասընկերներ՝ Մինասը, Գոռը և Գագիկը բռնություն են կիրառել Սկոտչով կապել են ձեռքերը ու դեմ են տվել պատին, մի քանի հարվածներ են հասցրել, ինչի հետքերը կա մարմնի և քթի վրա, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: Տղաս առողջական խնդիրներ է ունեցել նախկինում և մեծ դժվարությամբ՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Իսրայելում բուժումների ենք տարել: Որոշ չափով ապաքինվել էր, գրեթե չէր կակազում, սակայն այս դեպքից հետո երեխայի մոտ նորից սկսվել է վախի մթնոլորտն ու խոսելիս սկսել է նորից կակազել: Զարմանում եմ, ինչպես կարելի է 21-րդ դարում նման ձևով վերաբերվել երեխայի հետ ու դպրոցի տնօրինությունն ու դասղեկը, ինչու չէ, նաև մանկավարժական կոլեկտիվը, տեղյակ չլինեն, իսկ մեր՝ նրանց դիմելուց հետո փորձեն ծածկադմփոց անել: Խնդրում եմ Վ. Գասպարյանին, Լ. Մկրտչյանին և Տ. Մարգարյանին, որ նրանք հետամուտ լինեն, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում՝ եթե մնան անպատիժ, նույն արարքը նորից չկրկնվի մեկ այլ երեխայի նկատմամբ: Որպես ծնող ինձ զայրացնում է նաև դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի և դասվար Վերոնիկա Կարենովնայի՝ խնդրին մատների արանքով նայելու հանգամանքը: Փոխարենը հետևություններ անեն, քանի օր է ՝ «լափշա են կախում մեր ականջներին», համոզելով, որպեսզի դեպքի մասին չբարձրաձայնենք: Երեխան էլ ուզում է սովորել և դրա ցանկությունը նա ունի, սակայն մտածում ենք տեղափոխել այլ դպրոց, քանիր որ դեռ հոգեբանական ծանր վիճակի մեջ է: Հիմա ուզում ենք նաև երեխային տանել հոգեբանի մոտ»:

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը խնդրի վերաբերյալ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նման թեմաներ

scroll to top