Գլխավոր Լուրեր Սկեսրոջս չասեք. Մարգարիտա Սիմոնյան

Սկեսրոջս չասեք. Մարգարիտա Սիմոնյան

1
0

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր կողմից պատրաստված թաբուլե աղցանի լուսանկարը և հայտնել, որ այս անգամ փորձել է աղցանը պատրաստել այլ կերպ, քան իր սկեսուրն է պատրաստում.

«Սկեսուրս բլղուրով միշտ պատրաստում է թաբուլե աղցան: Այդ աղցանը Հայաստանում մատուցում են գրեթե յուրաքանչյուր սրճարանում: Ընդ որում, բլղուրը Լաուրա Աշոտովնան չի եփում, այլ թրջում է եռման ջրի մեջ, ինձ էլ է այդպես սովորեցրել: Քանի որ սկեսուրս գնացել է Հայաստան` մեզանից հանգստանալու, իսկ ինձ Կրասնոդարից կարմիր բալ են ուղարկել, ես որոշեցի խուլիգանություն անել և այսպես պատրաստել աղցանը: Բլղուրը թրջեցի, ինչպես ասել է սկեսուրս, ապա ավելացրի ոչխարի պանիր և կորիզը հանած բալ: Իհարկե չստացվեց այնքան համեղ, ինչպես սկեսրոջս մոտ, սակայն էլի վատ չէր, բայց սկեսրոջս չասեք»:
margarita