Երեքշաբթի , 24 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    13°
    Home » Լուրեր » Սկսվել են հրետանավորների դաշտային վարժանքները

    Սկսվել են հրետանավորների դաշտային վարժանքները

    Սկսվել են հրետանավորների դաշտային վարժանքները
    Հունվար 12, 2018 11:53 Լուրեր A+ / A-

    Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումը սկսել է դաշտային վարժանքներ անցկացնել «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում: Վարժանքները շարունակվելու են մեկ ամիս: Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

    Մինչև վարժանքներին անցնելը, հրետանավորները 100 կմ երթ են կատարել: Զորավարժարանում հրետանավորները «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցները, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանները, «Պոդնոս» ականանետները, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրները բացազատելու վարժանքներ են արել:

    Գործնական պարապմունքներին մասնակցում են ավելի քան 200 զինծառայող, ներգրավված է շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում հրանոթներ և ականանետներ:

    Նման թեմաներ

    scroll to top