Երեքշաբթի , 18 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Սկսվում է Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի կոմերցիոն շահագործումը

    Սկսվում է Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի կոմերցիոն շահագործումը

    Սկսվում է Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի կոմերցիոն շահագործումը
    Մարտ 14, 2018 15:24 Լուրեր A+ / A-

    Մարտի 16-ից սկսվում է Երևան-Գյումրի-Երևան №100-101 նոր արագընթաց էլեկտրագնացքի կոմերցիոն (վճարովի հիմունքներով) շահագործումը:

    Երևան Տոնավաճառ

    Նոր էլեկտրագնացքն աշխատում է ամեն շաբաթ՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:45-ին՝ հակառակ ուղղությամբ:

    Մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է 2,5 հազար դրամ:

    Արագընթաց էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:

    Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելվում է:

     


    Նման թեմաներ

    scroll to top