Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Rain
    15°
    Home » Բժիշկ » «Սլավմեդ» ԲԿ-ն կտրամադրի հատուկ զեղչեր ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներին

    «Սլավմեդ» ԲԿ-ն կտրամադրի հատուկ զեղչեր ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներին

    «Սլավմեդ» ԲԿ-ն կտրամադրի հատուկ զեղչեր ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներին
    Փետրվար 7, 2018 15:04 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Սլավմեդ» բժշկական կենտրոնը, կարևորելով պարտադիր ժամկետային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն ու երաշխիքները, սահմանել է հատուկ զեղչային համակարգ ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայություն իրականացնող, զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սլավմեդ» ԲԿ-ի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը:

    IMG_1839

    Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդու համար թանկ է իր առողջությունը, ինչն անհերքելի է, սակայն եթե գոյությունդ վտանգված է երկրիդ խաղաղությանը սպառնացող հնարավոր մարտահրավերների պատճառով, առաջնային է դառնում անվտանգության հարցը։

    IMG_1787

    «ՀՀ զինված ուժերում այսօր մեր հայրենիքի սահմանները պաշտպանում են տասնյակ հազարավոր ժամկետային զինծառայողներ, որոնցից շատերը փառավոր սխրանքներ են գործել իրենց ծառայությունն իրականացնելիս։ Ցավոք, շատերը հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհաբերել են իրենց կյանքը, քիչ չեն նաև առողջությունը կորցրած զինվորները: Տևական ժամանակ ուսումնասիրելով ժամկետային զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրները և իրականացնելով դրանց նախնական գնահատում՝ արձանագրեցինք, որ, բացի սոցիալական կարիքներից, քիչ չեն նաև ընտանիքի անդամների առողջական խնդիրները։ Սովորաբար զինծառայողի ընտանիքի համար ամեն անցնող օրը մոտեցնում է զավակի տունդարձի ճանապարհը, ու նրանք տարբեր պատճառներով հաճախ անտեսում են սեփական առողջությունը։ Գնահատելով և կարևորելով զինվոր դաստիարակած ծնողների նվիրումը մեր երկրին՝ որոշում կայացվեց օգնել ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայություն իրականացնող, զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներին՝ սահմանելով նրանց համար հատուկ զեղչեր կենտրոնում գործող դժվարամատչելի գործիքային և լաբորատոր հետազոտություններից օգտվելու համար»,- տեղեկացրեց Ա․ Խարազյանը:

    IMG_2809new

    IMG_2743new

    Նրա հավաստմամբ՝ ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամները, անկախ իրենց բնակության վայրից, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կարող են ստանալ որակյալ բուժօգնություն անհամեմատ մատչելի գներով:

    IMG_1838

    «Այս քայլով, կարծում եմ, գոնե մի փոքր կմեղմենք ինչպես ժամկետային զինծառայողների, այնպես էլ զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջական խնդիրները»,- իր խոսքը եզրափակեց Արման Խարազյանը:

    Հիշեցնենք, որ սահմանված զեղչերից օգտվելու համար ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամը պարզապես պետք է ներկայացնի համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է ընտանիքի անդամի՝ ՀՀ զինված ուժերում ծառայության մեջ գտնվելու, վիրավորված կամ զոհված լինելու մասին:

    IMG_1917

    IMG_1711 (1)

    Նման թեմաներ

    scroll to top