Գլխավոր Լուրեր Սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ

Սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ

1
0

Առավոտյան տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13 հիվանդ։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորը հունիսի 6-ին վերջիններս  մասնակցել են տանը կազմապերված խնջույքի։

Պարզվել է, որ նախնական և հավանական պատճառը տնային պայմաններում աղցանի համար պատրաստված ձվով սոուսն է։ Հիվանդների  վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր հիվանդներից վերցվել են կենսանմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով (հետազոտություններն ընթացքում են):

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար՝ Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է

● սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները)  օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
● չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ,
● պահպանել սննդամթերքը  պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
● ընտրել թարմ, ոչ ժամկետնանց սննդամթերք,
● չգնել  արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա  պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
● ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
● սննդամթերքը պահել փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում,
● առանձնացնել հում սննդամթերքը  եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
● սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում ,
● պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ
● հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սննունդ պատրաստելուց  և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։