Գլխավոր Լուրեր Սպանություն Երևանում. որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է մորը

Սպանություն Երևանում. որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է մորը

1
0

Ապրիլի 1-ին առանձակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը, ժամանել են նաև քննիչները:

Նրանք նշված տան խոհանոցում հայտնաբերել են տանտիրուհու՝ 49-ամյա Ն. Մ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի հետքեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 25-ամյա Հակոբ Խանամիրյանը:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը: