Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Սպանված զինվորի գործի քննությանը իրավապահները խոչընդոտում են

    Սպանված զինվորի գործի քննությանը իրավապահները խոչընդոտում են

    Սպանված զինվորի գործի քննությանը իրավապահները խոչընդոտում են
    Ապրիլ 26, 2019 13:56 Իրավական, Լուրեր A+ / A-

    2010 թվականին խաղաղ պայմաններում սպանված զինծառայող Արթուր Ղազարյանի գործի քննության համար խոչընդոտներ կան: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեցին Արթուր Ղազարյանի իրավահաջորդները:

    Հիշեցնենք՝ գործը վերաբացվել է թավշյա հեղափոխությունից հետո, երբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է քննի խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը:

    Արթուր Ղազարյանի իրավահաջորդների պաշտպան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ գործի քննությունը պատշաճ ձեւով չի արվել: «Յուրաքանչյուր էջի տակ թաքնված է կեղծիք, կոծկում, անհամապատասխանություն: Ընդ որում՝ մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակից գործի քննությանը»,- ասաց բանախոսը:

    Արայիկ Պապիկյանի խոսքով՝ զինծառայողի մահվանից 2 ամիս հետո են սկսել  գործը քննել: «Անցյալ տարի գործի վերաբացումից հետո 5 միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի թաքցրած կամ վերացրած ապացույցները գտնենք: Բոլոր դեպքերում ստացել ենք մերժումներ, մասնավորապես, ապացույցները չկան, միայն դատախազի հետ հանդիպումից հետո ապացույցները հանկարծակի հայտնվում են»,- մանրամասնեց փաստաբանը:

    Բանախոսի խոսքով՝ ինքն ու զինծառայողի իրավահաջորդները  սկսել են ապացույցներ հավաքել, անգամ Հադրութ են գնացել. «Այսօրվա իրավապահները շարունակում են աճպարարությամբ զբաղվել: Խոսքը դատախազության, զինվորական դատախազության, հատուկ քննչական ծառայության մասին է:  Մեկ-երկու աշխատող փոխվել է, բայց մնացած աշխատակիցները նույն ձեւով են աշխատում: Մեկ հաղորդում ենք ներկայացրել  գլխավոր դատախազին, սակայն արդեն մերժել են, սակայն հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցել սրա հիման վրա:  Ստեղծվել է մի անհասկանալի իրավիճակ»,- ասաց փաստաբանը:

    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ իրավապահ համակարգը չի փոխվել: «Մենք գործ ունենք շարունակական անպատժելիության ֆենոմենի հետ: Այս դեպքում անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է»,- ասաց Սաքունցը:

     

     

     

     

     


    Նման թեմաներ

    scroll to top