Գլխավոր Բլոգ Սպառնում են Ստյոպա Սաֆարյանին ու քրոջը

Սպառնում են Ստյոպա Սաֆարյանին ու քրոջը

11
0

«Ս.թ. հունիսի 20-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ պաշտոնական էջի նամականիով ընտանիքիս, այդ թվում՝ քրոջս, մարտի 1-ի գործով փաստաբան Սեդա Սաֆարյանին ուղղված սպառնալիքով նամակ է ստացվել Արամ Թումանյան օգտատիրոջից» :

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով, որ ուղղված սպառնալիքը համարում է պատասխան իր՝ Հանրային խորհրդի անդամիս ու քրոջը՝ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանի օրինական, հրապարակային գործունեությանը:

«Հիմնավոր կասկածներ ունեմ սպառնալիքի հեղինակի անձի ու նախկինում իր և իր ընտանիքի անդաների կատարած հանցագործությունների, նրա հովանավորների վերաբերյալ:

Դիմում եմ ձեզ՝ ակնկալիքով, որ կարճ ժամկետում կհայտնաբերեք հեղինակին և խստագույնս պատասխանատվության կենթարկեք»: