Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Լուրեր » Սպային կարելի է արձակուրդ տալ կնոջ ամուսնության առիթով. Փաշինյանի հեգնանքը

Սպային կարելի է արձակուրդ տալ կնոջ ամուսնության առիթով. Փաշինյանի հեգնանքը

Նոյեմբեր 14, 2017 15:25 Լուրեր, Քաղաքական A+ / A-

Nikol

ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: «Թափանցիկության, արդարության ապահովման նպատակով ծավալուն փոփոխություններ են նախատեսված զորակոչի ենթակա անձանց և զինծառայողների առողջական վիճակի հետազոտման ու բժշկական փորձաքննության գործընթացում: Փորձաքննության և հետազոտման կարգերը, զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ առաջացնող հիվանդությունների ցանկն այսուհետ սահմանվելու են կառավարության որոշմամբ՝ ներկայումս գործող` նախարարի հրամանով հաստատված կարգի փոխարեն»,- իր խոսքում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նախատեսվող փոփոխությամբ՝ հստակեցվել են զորակոչի կազմակերպման ընթացքում զինվորական կոմիսարների իրավասությունները և այլն:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում կա դրույթ, որից ենթադրվում է՝ զինվորական ծառայողին կարելի է արձակուրդ տալ սեփական կնոջ ամուսնության առիթով: Իր հերթին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Այդ դրույթի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո մոտեցել եմ Կառավարության ներկայացուցչին, ասել, որ հանեն, բանավոր առաջարկ եմ ներկայացրել, ասել եմ՝ անիմաստ անեկդոտների տեղիք կտա, փոխեք այդ դրույթը, բայց նույնությամբ այսօր բերել են նախագիծը: Կարող է խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ սպային կարելի է արձակուրդ տալ կնոջ ամուսնության առիթով… միջանցքում անձամբ մոտեցել եմ, ասել եմ, բայց տարբերություն չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո «Ելք» խմբակցությունն առաջարկներ էր ներկայացրել, որոնք, այսօր պարզվեց՝ չեն ընդունվել: Ըստ Փաշինյանի՝ անհասկանալի է, թե ինչու են այդ դեպքում հայտարարում, որ այս կամ այն նախագծի վերաբերյալ ընդդիմությունն առաջարկներ չի ներկայացնում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top