Գլխավոր Լուրեր Սպայկա ընկերության հայտարարությունը մթերումների վերաբերյալ

Սպայկա ընկերության հայտարարությունը մթերումների վերաբերյալ

1
0

Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով մեր գործունեության վերաբերյալ հաճախ շրջանառվող ակնհայտ ապատեղեկատվությունը՝ նպատակահարմար ենք գտնում որոշակի պարզաբանումներ տալ մեր արած աշխատանքի արդյունքների մասին: Մենք առաջիկայում պարբերաբար հանդես կգանք մեր գործունեությունը լուսաբանող նյութերով և կծանոթացնենք մեր հանրությանը, թե մենք ով ենք, ինչ ենք անում, ինչ ծրագրեր ունենք, ինչ խնդիրներ ենք լուծում ու ինչ հաջողություններ են գրանցում:

Ընկերությունը Հայաստանում թարմ վիճակում արտահանման նպատակով գյուղմթերք մթերող խոշորագույն ընկերությունն է:

Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել արտասահմանյան շուկաներում հայկական ապրանքների համար ամուր դիրքեր գրավելու և մրցունակությունն ապահովելու հարցերում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում մանրածախ սուպերմարկետների հետ ուղիղ մատակարարման պայմանագրերի շնորհիվ որոշ ապրանքների մասով ընկերության վաճառքի բաժինը կազմում է այդ շուկայի ավելի քան 10 տոկոսը: Ընկերությունը հայկական մրգերն ու բանջարեղենը՝ ինչպես սեփական արտադրության, այնպես էլ մեր ֆերմերներից մթերվող, արտահանում է նաև Բելառուս, Լեհաստան, Շվեդիա, Ուկրաինա, Մերձավոր Արևելք և այլ ուղղություններով: Ընդհանուր առմամաբ ընկերության մատակարարման պայմանագրերը ապահովում են ավելի քան 300 մլն թիրախային գնորդ ընդգրկող շուկաներ: Այդ շուկաներում ընկերության հիմնական մրցակիցներն են այլ արտահանող ընկերություններ Թուրքիայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, Մարոկոյից և Չինաստանից: Մեզ հաղոջվել է այս երկրների ընկերությունների հետ մրցակցող կայուն մեխանիզմ ստեղծել հայկական ապրանքներով:

Ընկերությունն իր բնականոն գործունեությունը շարունակելու դեպքում, ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես մտադրություն ունի Հայաստանից արտահանել ավելի քան 100.000 տոննա մթերված և սեփական արտադրության թարմ ու վերամշակված գյուղմթերք: Մթերումները սեզոնային են և հիմնականում իրականացվում են 9 մարզերի մոտ 80 համայնքներից՝

Արարատի մարզ

Ավշար, Սիսավան, Քաղցրաշեն, Նարեկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Շահումյան, Գետազատ, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն, Սուրենավան, Փոքր Վեդի, Նոր Ուղի,Լուսառատ, Դաշտաքար, Վերին Դվին, Ներքին Դվին,

Արմավիրի մարզ

Լուկաշին, Մրգաշատ, Ալաշկերտ, Բերքաշատ, Արևիկ, Հացիկ, Այգեշատ, Մայիսյան,Մյասնիկյան, Արաքս, Լենուղի, Նոր Ամասիա, Նալբանդյան, Տանձուտ, Շենիկ, Երվանդաշատ, Բագարան, Դաշտ

Տավուշի մարզ

Լճկաձոր, Բագրատաշեն , Պտղավան, Հաղթանակ, Բերդավան

Լոռու մարզ

ք. Տաշիր

Վայոց Ձորի մարզ

Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Քարագլուխ, Սալի,

Արագածոտնի մարզ

Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի,Ոսկևազ, Սասունիկ, Օշական, Ուջան, Ագարակ

Շիրակի մարզ

Կառնուտ, Բենիամին, Ախուրյան, Ազատան, Հացիկ, Գետք, Առափի, Արևիկ

Գեղարքունիքի մարզ

Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Ծովինար, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Մադինա, Լիճք, Վարդաձոր, Ձորագյուղ, Երանոս,

Կոտայքի մարզ

Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գեղաշեն:

Օրինակ, ներկայումս Շիրակի մարզի Արևիկ ու Կառնուտ համայնքներից մթերվում է բազուկ, Լոռու մարզի Տաշիր քաղաքից, Արմավիրի մարզի Դաշտ, Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքներից մթերվում է կաթ:

Մեր կողմից այդ համայնքներում կատարվող աշխատանքի մասին կարող են պատմել հենց այդ համայնքների բնակիչները:

Ընկերությունը լուծել է Հայաստանի գյուղմթերքի համար ամենակարևոր խնդիրը՝ արտասահմանում հայկական գյուղմթերքը իրացնելու խնդիրը, աննախադեպ հնարավորություններ են ստեղծվել մեր և մյուս հայկական ընկերությունների համար Հայաստանից ներկայիս արտահանվող թարմ գյուղմթերքի ծավալները բազմապատկել, հասցնել 300 հազար տոննայի և ավելիի առաջիկա 1-2 տարվա ընթացքում: