Գլխավոր Իրավական «Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են. ՊԵԿ

«Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են. ՊԵԿ

1
0

«Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են, հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1 միլիարդ ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը, փոփոխելու մասին»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում։