Գլխավոր Լուրեր «Սպայկան» դադարեցնում է մթերումները

«Սպայկան» դադարեցնում է մթերումները

1
0

Երեկ անակնկալի էի եկել և շոկի մեջ էի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դավիթ Ղազարյանը՝ «Սպայկայի» տնօրենը:

Հիշեցնենք՝ ՊԵԿ-ը հայտարարել է՝ 7 միլիարդ դրամ հարկ չի վճարել ընկերությունը:

Նրա խոսքով՝ անցած տարի «Սպայկա» ընկերությունում քննչական խմբի կողմից կատարվել են ստուգումներ, «մեր կողմից ճշգրտումներ են կատարվել 2 մլրդ դրամի չափով, որը մինչև դեկտեմբեր մասամբ մարվել է»:

Դավիթ Ղազարյանն ասաց, որ 2018 թվականին ընկերությունը 3 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել: «Ես՝ որպես ընկերության սեփականատեր, գնացել եմ կոմպրոմիսի, որպեսզի քաոսից դուրս գանք, ընկերությունը գնում էր բանկրոտի: ՊԵԿ-ը կարճեց այդ քրեական հետապնդումը: «Սպայկայի» ամբողջ սերվերները կրկնօրինակել են, մոտ մեկ մեքենա փաստաթղթեր են տարել: Քննիչի հետ միշտ կապի մեջ ենք գտնվել, բաց ու թափանցիկ աշխատել ենք, եղել ենք հասանելի»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը:

Դավիթ Ղազարյանը կարծում է՝  ՊԵԿ-ըի հետապնդում է «Սպայկային»: «7 մլրդ դրամի մասին է հայտարարում ՊԵԿ-ը, Դրանք շինծու թվեր են, թիվն ուռացրել են, որ ժողովրդի համար սիրուն լինի»,- ասաց նա:

«Սպայկայի» տնօրենի խոսքով՝ իրենք մթերումներ չեն իրականացնի: