Ուրբաթ , 20 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Լուրեր » Սպիտակի «Վերելակաշինական գործարան»-ը քանդում են. «Երկիր Ծիրանի»

    Սպիտակի «Վերելակաշինական գործարան»-ը քանդում են. «Երկիր Ծիրանի»

    Սեպտեմբեր 13, 2017 17:52 Լուրեր A+ / A-

    erkir-tsirani-472x265

    «Երկիր Ծիրանի» խմբակցության շտապ հայտարարությունը. 

    «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի  ապօրինի  քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույտվություն չունի:

    Պահանջում ենք բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել տեղի ունեցող ապօրինությանը և թույլ չտալ քանդել Սպիտակ քաղաքի (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 1) վերելակաշինական գործարանը:

    Ծանուցում: Սույն թվականի օգոստոսի 17-ին գործարանը դիմել է քաղաքապետարան քանդման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան հայտնել են, որ «Քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ՓԲԸ-ի բաժնետերերի ընդնհանուր ժողովի որոշում,  մասնագիտական կազմակերպութան եզրակացություն և քանդման նախագիծ ու տեղական տուրքի վճար: Միաժամանակ տեղեկացվում է, որ քանդման թույտվությունը կտրամադրվի նշված հարցը և  ընկերության կողմից Սպիտակ համայնքում պլանավորած ներդրումային ծրագրերը համայնքի  ավագանու կողմից քննարկվելուց հետո»:

    Գործարանը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո:

    Դրա կառուցման համար ձեռք են բերվել հատուկ համաձուլվածքի մետաղյա կոնստրուկցիաներ, և գործարանի  այսօրվա շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար:

    Ըստ մասնագետների կարծիքի՝ նմանատիպ գործարան Հայաստանում գոյություն չունի, իսկ այդպիսի նոր գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի տարի:

    Գործարանը կարող է օգտագործվել ոչ միայն վերելակների  կառուցման, այլ նորագույն տեխնոլոգիաներով մրցունակ արտադրության համար:

    Երևանում և այլ քաղաքներում  գրեթե բոլոր վերելակները կարիք ունեն փոխարինման: Նման կառույց ունենալով և  քանդելով այն Հայաստանի Հանրապետությունում գործող ապօրինի իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն:

    Կից ներկայացվում են՝

    ·        Սպիտակի համայնքապետարանի գրությունը

    ·         Եվ առընչվող  տեսանյութերը

    https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641785125887678/

    https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641806052552252/

    https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641824725883718/

    https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641838295882361/

    https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641850899214434/

    Նման թեմաներ

    scroll to top