Գլխավոր Լուրեր Սպիտակում քաղաքացին փորձել է գողություն անել. նա բերման է ենթարկվել

Սպիտակում քաղաքացին փորձել է գողություն անել. նա բերման է ենթարկվել

1
0

Հուլիսի 2-ին Բազումի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ հուլիսի 1-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Այգեստանի փողոցի 35-ամյա մի բնակիչ փորձել է գողություն կատարել Աբեղյան փողոցի մի տնից, սակայն անկախ իր կամքից՝ հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա կասկածանքով բերման է ենթարկվել բաժին: Նաև հրավիրվել է տանտերը և հաղորդում տվել, որ իր տան լոգարանում նկատել է գողության նպատակով բնակարան մտած մի անծանոթի, որի ձեռքին կային լապտեր ու տոպրակ:

Տանտերն անծանոթին հրելով դուրս է հանել պատշգամբ, որտեղից նրան հաջողվել է փախչել:

Կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: