Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սպորտի հզորությունը կախված է երկրի տնտեսական վիճակից. Հենրիխ Մխիթարյան

    Սպորտի հզորությունը կախված է երկրի տնտեսական վիճակից. Հենրիխ Մխիթարյան

    Սպորտի հզորությունը կախված է երկրի տնտեսական վիճակից. Հենրիխ Մխիթարյան
    Հուլիս 22, 2019 22:31 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    « Շատերն են հարցնում, թե ինչպես է ստացվել, որ խաղացել եմ «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես պարզապես նպատակ, երազանք եմ ունեցել: Մեր ներկայիս պատանիներն էլ պետք է հասկանան, որ դժվարությունները պետք է հաղթահարեն ու հասնեն իրենց նպատակներին, դա մի փուլ է, որը պետք է անցնես: Ես էլ հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ օգնել թե՛ իմ ազգին, թե՛ ֆուտբոլին:

    Շատ կարևոր է, որ զարգանանք ու առաջ շարժվենք: Վերջին երկու արդյունքները թող մարդկանց ցույց չտան, թե արդեն առաջ ենք շարժվել, այդ շարժումը պետք է քայլ առ քայլ լինի: Մենք հաղթել ենք Լիխտենշտեյնին ու Հունաստանին, բայց կարող ենք ավելին անել, իսկ դրա համար աշխատանք է պետք: Ոչ միայն ֆուտբոլիստների կողմից, այլ նաև հավաքականի կողքին կանգնած մարդկանց շնորհիվ: Դա միասնական կատարվող աշխատանք է:

    Այդ տարիքում շատ մեծ փորձ ու պատիվ է խաղալ Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի նման հավաքականների հետ: Ամեն օր չէ, որ խաղում ես նման հավաքականների հետ ու ամեն անգամ չէ, որ Երևանում նման մրցաշար է անցկացվում: Պետք է բոլորին ցույց տանք, որ մենք էլ կարող ենք լավ խաղալ, չնայած դժվար է, բայց կարծում եմ՝ անհնարին ոչինչ չկա»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է armsport.am-ը:

    Ինչպես հաղորդում է Մխիթարյանը չի բավարարվում ազգային հավաքականի երկու անընդմեջ հաղթանակով: Մեր ազգային ընտրանու ավագը հիշեցնում է, որ ֆեդերացիայի փոփոխություններից առաջ էլ մենք փայլուն հաղթանակներ ունեցել ենք.

    «Միթե՞ ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից առաջ նման հաղթանակներ չեն եղել: Գալիս է մի պահ, որ հաղթանակները շարունակական են լինում, նաև դեպքեր են լինում, որ պարտություններ են գրանցվում: Ընդամենը երկու հաղթանակ ենք տարել, այնպես չէ որ 10 անընդմեջ խաղում ենք հաղթել: Ցանկանում ենք շարունակել հաղթարշավը և երջանկացնել երկրպագուներին»:

    Մխիթարյանը կարծում է, որ  ցանկացած երկրում սպորտի հզորությունը կախված է երկրի տնտեսական վիճակից


    scroll to top