Գլխավոր Լուրեր Սրբուկը ժամանում է «Եվրատեսիլ-2019»-ի բացման արարողությանը (տեսանյութ)

Սրբուկը ժամանում է «Եվրատեսիլ-2019»-ի բացման արարողությանը (տեսանյութ)

2
0

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում այս օրերին անցկացվում է «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը։

Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը՝ Սրբուկը, ելույթ է ունենալու մայիսի 16-ին, երկրորդ կիսաեզրափակչում, հենց առաջին համարի ներքո։

Համացանցի հայկական տիրույթում այժմ քննարկվում է երգչուհու հագուստը՝ խոր լանջաբացվածքով ճերմակ կոստյում՝ մեծ ծաղկի դեկորով և նույն գույնի տաբատ և կոշիկներ։

Ներկայացնում ենք Սրբուկի՝ նարնջագույն գորգի վրայով անցնելու հատվածը։