Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Սրճարանում կրակոցների դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն

    Սրճարանում կրակոցների դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն

    Սրճարանում կրակոցների դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն
    Փետրվար 2, 2018 22:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն:

    Քկ-ից հայտնում են, որ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

    Հիշեցնենք, որ հանցագործությունը տեղի էր ունեցել 2017 թվականի հուլիսի 30-ին՝ Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Նման թեմաներ

    scroll to top