Հինգշաբթի , 21 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    26°
    Home » Լուրեր » Ստացվում է, որ Էդողանը դպրոց է ընդունվել իր ծնվելուց 4 տարի առաջ

    Ստացվում է, որ Էդողանը դպրոց է ընդունվել իր ծնվելուց 4 տարի առաջ

    Ստացվում է, որ Էդողանը դպրոց է ընդունվել իր ծնվելուց 4 տարի առաջ
    Հունիս 12, 2018 23:37 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) առաջադրված նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն հայտարարել է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համալսարանում ուսանել է 1 հոգանոց կուրսում:

    Ընդդիմադիր գործիչը հունիսի 24-ին Թուրքիայում սպասվելիք արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ստամբուլյան հանրահավաքի ժամանակ մասնավորապես ասել է.

    «Էրդողանն ասում է, թե ինքը միակուսակցական կառավարման ժամանակաշրջանում 75 հոգանոց դասարաններում է սովորել:  Պետք է նշեմ, որ այդ միակուսակցական համակարգին վերջ է դրվել 1950 թվականին, մինչդեռ Էրդողանը ծնվել է 1954 թվականին: Եվ ուրեմն ստացվում է, որ Էրդողանը դպրոց է ընդունվել իր ծնվելուց 4 տարի առաջ: Ես էլ հիմա լուսահոգի հորս վրա եմ բարկանում, որ ծնվելուցս 4 տարի առաջ ինձ չի գրանցել դպրոցում:

    Բայց այստեղ մի տարօրինակ բան էլ կա. Էրդողանը դպրոցում 75 հոգանոց դասարանում է սովորել, իսկ համալսարանում՝ 1 հոգանոց կուրսում»:

     

    Աղբյուր` ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top